Հաց բերողի գործով փաստաբանը ինքնաբացարկ է ներկայացնում (տեսանյութ)
Փաստաբանների պալատի խորհրդում փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ հարուցված վարույթը նոր զարգացումներ է ստանում: Փաստաբանի առաջարկով ինքնաբացարկ է ներկայացնում խորհրդի հերթական անդամը: Ըստ Տիգրան Եգորյանի, խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը խորհրդատու է աշխատել այն հիմնադրամում, որն էլ պարոն Եգորյանի դեմ հարուցել է այս վարույթը: Հարություն Հարությունյանը հերքում է այս փաստը. «Կարեւորելով խորհրդի դերը ըստ էության կարգապահական գործերով որպես այդպիսի գործեր քննող եզակի եւ միակ մարմնի, ես հայտնում եմ ինքնաբացարկ»,- ասում է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը: Հարություն Հարությունյանը խորհրդի երրորդ անդամն էր, որի ինքնաբացարկին հասավ փաստաբան Տիգրան Եգորյանը արդեն երեք ամիս իր դեմ քննվող գործի շրջանակներում: Այնուհետեւ խորհրդի անդամները անցան հարցերին պարզելու համար, թե այնուամենայնիվ Տիգրան Եգորյանը Հաց բերողի կալանքի տակ գտնվելու առաջին ժամկետի ամբողջ ընթացքում քննիչին ներկայացրե՞լ է փաստաթուղթ Արթուր Սարգսյանի Բեխտերեւի հիվանդության մասին. «Էդ հիվանդությունով տառապելու վերաբերյալ փաստաթղթերը դուք պահանջել եք դատարանից, ստացել եք, դրա վերաբերյալ մենք ներկայացրել ենք բազմաթիվ հրապարակային հայտարարություններ, դրա վերաբերյալ մենք հանդես ենք եկել դատավարական գործողություններով որպես Արթուր Սարգսյանի պաշտպաններ»,- ասում է Տիգրան Եգորյանը։ Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի խորհուրդը քննում է Տիգրան Եգորյանին վերագրվող մի մեղադրանք, ըստ որի վերջինս անցյալ տարվա օգոստոսի 2-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը որպես Արթուր Սարգսյանի փաստաբան դատարանին փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, թե «Հաց բերողը» տառապում է Բեխտեերեւի հիվանդությամբ: Պարոն Եգորյանն ասում է, որ ինքը հենց օգոստոսի 3-ից է իմացել, որ Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ։ մանրամասները՝ տեսանյութում