Աշխատավարձը մարդուն մոտիվացնելու առաջին պայմանը չէ (տեսանյութ)
Ավելի քան 200 մասնակից Հայաստանից եւ Բրիտանիայից, տարբեր կառույցների ներկայացուցիչներ ու ուսանողներ, հավաքվել են փորձի փոխանակման՝ «Կառավարման եւ առաջնորդության առաջին տարեկան համաժողովին»: Հայաստանյան կազմակերպությունները այսօր ճիշտ կառավարելու և անձնակազմը մոտիվացված պահելու մեծ խնդիր ունեն, դրա համար շատերը չեն կարողանում ներգրավվել աշխատանքում, կարծում է համաժողովի կազմակերպիչ Հայ- բրիտանական գործարարության պալատի նախագահ Արաքսյա Մարտիրոսյանը: Ըստ նրա, մենեջերի գիտելիքներն ու փորձը շատ կարևոր են. «Այս միջոցառումը յուրահատուկ է նրանով, որ ունենք միջազգային էքսպերտներ, որ ժամանել են Հայաստան եւ իրենց փորձով են կիսվելու, վերապատրաստելու են դասախոսների եւ փորձը կիսելու են մասնագետների հետ»: Արաքսյա Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ ըստ հետազոտությունների՝ աշխատակիցներին մոտիվացնելու առաջին պայմանն աշխատավարձը չէ, հենց դրա համար գործատուները պետք է լավ պատրաստվեն՝ աշխատակիցներին խրակուսելու համար. «Աշխատավարձը կարող ենք ասել անգամ վերջինն է, որովհետև մարդիկ շատ շուտ սովորում են իրենց աշխատավարձին և նրանց մոտ մոտիվացիան կորում է։ Իրականում պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ աշխատակիցները մոտիվացված աշխատեն, իրենց զգան կարեւոր»: