Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը՝ Սիսիանի «մասկի շոու»-ի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
naira

ԱԺ քառօրյայի սկզբում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատգամավորների ուշադրությունը հրավիրեց համացանցում տարածված՝ Սիսիանի քաղաքապետի ծննդյան տեսանյութը՝ այն անվանելով «մասկի շոու»՝ քաղաքապետարանի շենքում. «Սրանով լրջորեն պետք է զբաղվի Կառավարությունը, համայնքապետարանը. Սիսիանի քաղաքապետարանը մասկի շոու կազմակերպելու տեղ չէ, քաղաքապետարանի աշխատողներին սեփական լուսանկարով վերնաշապիկներ հագցնելու տեղ չէ: Սա լուրջ խնդիր է, ու ես զարմանում եմ, որ այդ վիդեո սյուժեն պտտվում է սոցիալական ցանցերով ու Կառավարության կողմից որեւէ արձագանք նշյալ ոդեւիլին չկա»: