Առաջնագծում այսօր էլ կան պաշտոնյաների երեխաներ. Դավիթ Տոնոյան. Առավոտ
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը խոսեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծից: Նա ասաց. «Ես կարող եմ իմ օրինակը, բերել՝ այն տարիներին, երբ ես զորակոչվել եմ արտաժամկետային ծառայության, տարեկետումը ընդհանրապես հանված էր, չկային բացառություններ, եթե առողջ էիր՝ զորակոչվում էիր եւ տեսեք արդյունքը: Ամենադաժան արդյունքը այն էր, որ երբ զորացրվեցինք, ԽՍՀՄ-ը փլուզվեց»: Հարցին՝ պաշտոնյաների զավակները կգնա՞ն բանակ, օրենքում բացեր կան՝ Տոնոյանը պատասխանեց. «Եթե առողջ լինեն՝ կգնան…Այս օրինագիծը լուծում է ոչ միայն արդարության սկզբունքի խնդիրը, այլ նաեւ ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով եւ ժամկետային պարտադիր ծառայության պահպանման պայմաններում սա որոշակի կարգավորումներ է նախատեսում, որն օրենքն ընդունելուց հետո դուք բոլորդ կհամոզվեք»: Առաջնագծում այսօր էլ կան պաշտոնյաների երեխաները: Տոնոյանը, սակայն, հրաժարվեց անուններ հնչեցնել: Հարցին՝ ինչո՞ւ Սեյրան Օհանյանի օրոք չընդունվեց այդ օրենսդրությունը, Տոնոյանը պատասխանեց, որ դա մի գործընթաց է, որը մեկ նախարարը փոխանցում է մյուս նախարարին, գործընթացը նոր չէ եւ Սեյրան Օհանյանն էլ բոլորովին էլ դեմ չէր դրան. «Ես կասեմ, որ Սեյրան Օհանյանը երևի ամենաուրախ մարդկանցից մեկն է լինելու, որ նման օրենսդրություն ընդունվի»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ