A
A
Ժամը 11.00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին 49 020 ընտրող է մասնակցել
Այսօր հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 49 020 է կամ 10.8 %: Քվեարկության մասնակիցների թվին, ըստ համայնքների, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն