Հարցում վիճահարույց օրենքի շուրջ (տեսանյութ)
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը։ Պաշտպանության հանձնաժողովը ևս հավանություն է տվել նախագծին:
Ըստ նախագծի՝ ԲՈՒՀ-երում ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի:
Ուսանողներն այս շաբաթ տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլներ են կազմակերպել, հանդիպել են ՊՆ, ԿԳ նախարարների, վարչապետի հետ, սակայն բավարարված չեն քննարկումներից։ Ուսանողների հետ պայքարում են նաև մի խումբ դասախոսներ։
Արդյո՞ք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը սոցիալական արդարություն կհաստատի։
Առաջարկում ենք մասնակցել հարցմանը: