Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախի հարցը չի կարող կապվել ո՛չ Աբխազիայի, ո՛չ Ղրիմի, ոչ էլ Կատալոնիայի հարցի հետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին մանրամասներ հաղորդեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:    ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին խոսելիս Շարմազանովն ընդգծեց, որ փաստաթղթի ստորագրումով  կյանքի կոչվեց «և՛, և՛»-ի քաղաքականությունը: Անդրադառնալով ժամեր առաջ Կիևում ընդունված հռչակագրին, Շարմազանովն ասաց, որ Այն, ինչ Ադրբեջանի և Թուրքիայի քավորությամբ ժամեր առաջ ընդունվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի կողմից, ոչ միայն հակահայկական բնույթ ունի, այլև հակատրամաբանական ու հակաիրավական է. «Ադրբեջանն ու Թուրքիան, մերժելով միջազգային իրավունքի սկզբունքները, վերցրել են ընդամենը մեկ սկզբունք` տարածքային ամբողջականության սկզբունքը, մերժել են այն ամենն, ինչ կա ու ընդունել են մի որոշում, որը ոչ միայն Հայաստանին շահերից չի բխում, այլ առհասարակ չի բխում այն իրավական բազայից, որ գոյություն ունի»,– նշելով, որ հռչակագիրը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ Արցախյան հիմնահարցի վրա: Արցախի հիմնահարցը չի կարող կապվել ո՛չ Օսեթիայի, ո՛չ Աբխազիայի, ո՛չ Ղրիմի, ոչ էլ Կատալոնիայի հարցի հետ. «Արցախյան հիմնահարցն իր ուրույն պատմությունն ունի, ուրույն իրավական հիմքերը և Արցախի Հանրապետությունն ու Արցախի քաղաքացիներն անկախացել են Խորհրդային միությունից նույն այն օրենսդրական նորմերով, ինչ նախկին Խորհրդային միության անդամ բոլոր մյուս պետությունները, այդ թվում նաև այսօր ԵՄ անդամ 3 պետությունները` Լիտվան, Էստոնիան և Լատվիան»։