Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և կանխատեսումը
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.90C: Բարձր լեռնային շրջաններում 2000 մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են` -5...-110C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984 թ.) հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում (Օձուն, Բագրատաշեն): Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987 թթ., 2002 թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև 14... -150C, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -320C: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -400C (Պաղակն) 1948 թ.:
Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002 թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանն ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:
Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -320C (Արարատ), ցերեկը -160C, Երևանում` -280C: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը եղել է -270C (1953 թ.):
Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թթ., այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21...+220C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24…+260C (Շնող, Բագրատաշեն, Կապան):
Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վ, պոռթկումները` 23 մ/վ:
Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնուքագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում:
ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԲԱԶՄԱՄՅԱ ՄԻՋԻՆ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
| Կայանները |
ջերմաստիճան |
ամսական տեղ. քան.
(մմ) |
տեղումներով միջին օրերի թիվը |
| միջ. |
առավ. |
նվազ. |
| ԲԵՐԴ |
2.7 |
23 |
-14 |
17 |
5.9 |
| ԻՋԵՎԱՆ |
2.6 |
24 |
-16 |
22 |
6.2 |
| ԴԻԼԻՋԱՆ |
0.4 |
20 |
-20 |
22 |
6.7 |
| ՍՏԵՓԱՆԱՎԱՆ |
-1.8 |
19 |
-31 |
22 |
6.3 |
| ՏԱՇԻՐ |
-2.5 |
17 |
-34 |
19 |
6.6 |
| ՎԱՆԱՁՈՐ |
-1.3 |
18 |
-23 |
18 |
6.8 |
| ԱՄԱՍԻԱ |
-5.8 |
11 |
-25 |
44 |
11.0 |
| ԱՇՈՑՔ |
-8.2 |
11 |
-35 |
33 |
10.0 |
| ԳՅՈՒՄՐԻ |
-5.1 |
14 |
-31 |
24 |
10.0 |
| ԱՊԱՐԱՆ |
-5.7 |
12 |
-32 |
46 |
10.5 |
| ՃԱՄԲԱՐԱԿ |
-2.8 |
14 |
-25 |
23 |
7.7 |
| ՍԵՎԱՆ |
-2.9 |
11 |
-17 |
16 |
10.2 |
| ՄԱՐՏՈՒՆԻ |
-2.9 |
15 |
-26 |
24 |
7.8 |
| ՄԱՍՐԻԿ |
-5.9 |
14 |
-29 |
22 |
7.8 |
| ԳԱՎԱՌ |
-4.8 |
13 |
-30 |
17 |
6.4 |
| ՀՐԱԶԴԱՆ |
-5.0 |
13 |
-28 |
46 |
10.1 |
| ԹԱԼԻՆ |
-2.9 |
14 |
-25 |
24 |
8.0 |
| ԱՇՏԱՐԱԿ |
-0.5 |
20 |
-21 |
31 |
8.2 |
| ԱՐՄԱՎԻՐ |
-0.9 |
20 |
-30 |
16 |
6.5 |
| ԵՐԵՎԱՆ |
-0.1 |
22 |
-28 |
26 |
8.2 |
| ԱՐՏԱՇԱՏ |
-0.6 |
22 |
-27 |
17 |
6.3 |
| ԱՐԱՐԱՏ |
-0.2 |
22 |
-32 |
16 |
5.8 |
| ԵՂԵԳՆԱՁՈՐ |
-0.9 |
20 |
-22 |
34 |
8.2 |
| ՋԵՐՄՈՒԿ |
-4.8 |
13 |
-25 |
67 |
12.3 |
| ՍԻՍԻԱՆ |
-2.2 |
19 |
-30 |
18 |
7.0 |
| ԳՈՐԻՍ |
1.4 |
23 |
-18 |
34 |
7.0 |
| ԿԱՊԱՆ |
2.5 |
26 |
-18 |
26 |
6.1 |
| ՄԵՂՐԻ |
4.0 |
26 |
-14 |
15 |
5.5 |
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզերի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+100C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`գիշերը մինչև -20...-240C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-140C, միջին բացարձակ առավելագույնը` +10...+110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15...26 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզերի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -5...-70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 0...+50C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -25...-300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15...-210C, միջին բացարձակ առավելագույնը` +4...+80C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...55 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-30C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+100C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -22...-270C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-200C, միջին բացարձակ առավելագույնը +11...+120C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ(նորման` 19...20 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +8...+130C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`գիշերը մինչև -12...-160C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -9...-120C, միջին բացարձակ առավելագույնը` +14...+170C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 21...23 մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 0...-10C, լեռնային շրջաններում` -5...-70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +8...+100C, լեռնային շրջաններում` 0...+50C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -20...-230C, լեռնային շրջաններում` -25...-270C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում`-12...-130C, լեռնային շրջաններում` -17...-180C, միջին բացարձակ առավելագույնը` նախալեռնային շրջաններում +10...+110C, լեռնային շրջաններում` +5...+60C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 28...35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +1...+40C, նախալեռնային շրջաններում` -3...-5 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +10...+140C, նախալեռնային շրջաններում` +2...+70C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-150C, նախալեռնային շրջաններում` -15...-200C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում -6...-100C, նախալեռնային շրջաններում -13...-200C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում +15...+190C, նախալեռնային շրջաններում +11...+140C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15...27 մմ, նախալեռնային շրջաններում 19.,.54 մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...+10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+100C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -20...-220C, բարձրադիր մասերում մինչև -13...-150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`-11...-130C, միջին բացարձակ առավելագույնը` +10...+110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Սևանա լճի 2017թ. հոկտեմբեր ամսվա ջրային հաշվեկշիռը
Սևանա լճի ավազանում հոկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 6.0...8.00C, որը եղել նորմայի սահմաններում:
Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 10-ին և 26-ին՝ +18...+220C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 1…5 աստիճանով:
Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 6-ին և 18-22-ին՝ -4...00C, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1...4 աստիճանով:
Ամսվա ընթացքում տեղումների քանակը կազմել է նորմայի 110-140%, Շորժայում՝ 67%:
Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 83%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 58.6 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 133%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 178.2 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 123%:
Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում իջել է 5 սմ-ով և կազմել` 1900.48մ: