Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստացվում է, որ ՀՀ ԱԺ-ն 3 տարի փութաջան զբաղված էր «եռունդաներին» կողմ քվեարկելով» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol

ԱԺ հերթական քառօրյային այսօր «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ գովեստի խոսքեր ասվեցին ՊԵԿ նախագահի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանի հասցեին. «Համաձայն եմ՝ լավ ներկայացվեց նախագիծը, սակայն առանց վերլուծելու ԵՏՄ այս կամ այն փաստաթղթին միանալու դրույթները, շատ վտանագավոր է դառնում այս պայմանագիրը»:Նա մի նամակ ընթերցեց, որը նրան ուղղել էր մոսկվայաբնակ Արտակ Կարպետյանը. «Ես ապրում, աշխատում եմ Մոսկվայում: ԵՏՄ-ն իրավունք է տալիս մեզ ազատ տեղաշարժվել ՌԴ տարածքում: Ես իմ ընտանիքի հետ եմ ապրում այստեղ՝ կնոջս ու երկու անչափահաս երեխաների հետ միասին: Հաշվառման ժամկետի երկարացման հարցը կարգավորվում է 90 օրում, ես հերթագրվում եմ: ՌԴում ես գրանցված եմ՝ որպես աշխատող ու մուծում եմ հարկ: Երբ լրացավ 90 օրը՝ հաշվառման ժամկետի երկարացման, իմը ու երեխաներինս երկարացվեց, կնոջս դեպքում՝ ոչ: Հարցնում եմ՝ ինչո՞ւ, ասում են՝ նա պետք է ունենա աշխատանքային պայմանագիր: Ես բացատրում եմ, որ նա խնամում է մեր անչափահաս երեխաներին, ինձ ասում են՝ մեզ մոտ օրենքը սա է: Երբ վկայակոչում եմ ԵՏՄ փաստաթղթղերը, ինձ պատախանում են՝ это все ерунда: Ստացվում է՝ ԵՏՄ մյուս փաստաթղթերի դեպքում էլ նույն վերաբերմունքն է՝ это все ерунда: Արդյունքում ինչ է ստացվում՝ մեր ԱԺ-ն երեք տարի փութաջանորեն զբաղված էր «յեռունդա»-ներին կողմ քվերակելով: Մենք դեմ ենք այս նախագծին՝ այս խիստ հարգելի պատճառով»: