Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ թանկանալու էր՝ թանկացել է արդեն. Վախթանգ Միրումյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vv-1

Հանրապետական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը տեղյակ չէ, որ Հայաստանում թանկացել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ. «Չեմ կարող ասել, որ դա շատ հաճելի է, բայց այդպիսի վերլուծություն, որ ընդհանրապես թանկացում ա եղել, չեմ կարող ասել»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ջեմմա Բաղդասարյանը: Խոսրով Հարությունյանը տեղյակ էր թանկացումներից: « Լավ բան չէ»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամը: Պատգամավորը պատրաստ է վիճարկել, որ հանրապետության 45 տոկոսը սոված է եւ հետեւաբար Սերժ Սարգսյանը բոլոր հիմքերն ունի կուշտ լինելու: Նա համաձայն է, որ իշխանությունը կրում է պատասխանատվություն, եթե սոված մարդ կա Հայաստանում. «Կան գործոններ, որոնք ազդում են գնի վրա եւ դա պայմանավորված է մեր քաղաքականությամբ, եւ կան գործոններ, որոնք պայմանավորված չեն մեզանով»: Իսկ թե ինչու իշխանությունը պատասխան չի տալիս, երբ իր քաղաքացիների մի մեծ հատված սոված է, պարոն Հարությունյանը բացատրում է ընտրություններով՝ մարդիկ իրենց ձայնն արդեն տվել են: Ի դեպ, ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը հենց երեկ կասկածել էր խորհրդարանի վերջին ընտրությունների օրինականությանը. «Ես չգիտեմ՝ ԺՄԻԳ-ն ինչ է  ասել, մենք էլ ենք իմանում, թե ընտրությունները ոնց են ընթացել»,- պատասխանում է Խոսրով Հարությունյանը: Այնուամենայնիվ պատգամավորը երաշխավորում է, որ առաջիկա մեկ տարում Հայաստանի քաղաքացիների կյանքը չի վատանա: Բայց ինքը չի ուզում պատասխան տալ, օրինակ, կարագի թանկացման համար, որն իրենով չի պայմանավորված. «Ներմուծվող կարագն իր գնով ավելի մրցունակ է, քան տեղական արտադրողինը»: Պետական եկամուտների նախագահի տեղակալը նույնպես թանկացումների զոհ է. «Ավելի շատ դրամական միջոցներ եմ կորցրել»,- ասում է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ինչ կարող էր թանկանալ, արդեն թանկացել է, Վախթանգ Միրումյանն առաջարկում է առաջիկայում էական թանկացումներ չսպասել. «Չենք կարող միանշանակ ասել՝ կթանկանա, թե չի թանկանա, որովհետեւ կա հնարավորություն ԵԱՏՄ-ից էդ նույն ապրանքը ներմուծելու, կա հնարավորություն երրորդ երկրից ներմուծելու, որի հետ մենք ունենք ազատ առեւտրի համաձայնագիր, կախված ա նրանից, թե ներմուծման կառուցվածքում, կախված ներմուծող երկրից՝ ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ»: Վախթանգ Միրումյանը չի կարող ասել՝ վերջին մեկ տարում լավացե՞լ է քաղաքացու կյանքը, թե վատացել, ինքը միայն կարող է ասել, թե ինչ բարեփոխումներ է իրականացրել, որոնք ոչ մի թանկացում չեն կանխել. «Ի՞նչ անենք՝ չշարունակե՞նք բարեփոխումները», ասում է նա: Պարոն Միրումյանն, ի դեպ, սպառնաց, որ բարեփոխումները շարունակվելու են անկախ նրանից, թե գներն ինչպես են բարձրանում: