Հայաստանում տեղյակ չեն կապիտալի շուկայի դժվարություններից
«Հայաստանում բազմաթիվ ընկերություններ տեղյակ չեն կապիտալի շուկայի ֆինանսավորման հնարավորություններից կամ այն դժվարություններից, որոնց նրանք կարող են բախվել բաժնեմասնակցային ֆինանսավորում ձեռք բերելիս։»,- ասում է ՎԶԵԲ-ի «Տեղական արժույթի և կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» ղեկավար Հաննես Տակաշը։ Սա պատճառներից մեկն է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) խորհրդատուների համար շդեկտեմբերի 6-8-ը Երևանում անցկացնում է «ՓՄՁ-ների ֆինանսավորման համար անհրաժեշտ կապիտալի շուկաներում կիրառվող գործիքները» թեմայով հատուկ դասընթաց: Ըստ Հաննես Տակաշի՝ այս դասընթացը մշակվել է ՓՄՁ-ների խորհրդատուներին անհրաժեշտ գիտելիքներով և գործիքներով զինելու համար, որոնք նրանց անհրաժեշտ են հայկական ընկերություններին, մասնավորապես ՓՄՁ-ներին, արդյունավետ խորհրդատվություն տրամադրելու և կապիտալի շուկայում պարտքային և բաժնեմասնակցային ֆինանսավորում ձեռք բերելու համար։