Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաակաշվիլիին կրկին ձերբակալեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
saakashvili

Կիևի ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: Ուկրաինայի գլխավոր դատախազը քիչ առաջ հաստատել է այդ տեղեկությունը Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում` հավելելով. - «Ձերբակալվածը գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում, առաջիկայում նրա հետ կանցկացվեն քննչական գործողություններ, որից հետո կդիմենք դատարան` խափանման միջոցի հարցը որոշելու համար»: Սաակաշվիլիի գլխավորած «Նոր ուժերի շարժման» խոսնակ Մարյանա Պոչտարն էլ ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է, թե ոստիկանությունը այս պահին հարձակում է սկսել Գերագույն ռադայի մոտ ընդդիմության տեղադրած վրանային ավանի վրա: Պաշտոնական Կիևը ընդդիմադիր Սաակաշվիլիին մեղադրում է արտաքին ուժերի աջակցությամբ Ուկրաինայում հակաիշխանական գործողություններ ծրագրելու մեջ:  Ավելի ուշ, Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին. տեղեկացրել է նրա փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին իր պաշտպանյալին այցելությունից հետո: «Լենտա.ռու»-ի  փոխանցմամբ, Սաակաշվիլու պաշտպանը հայտարարել է, որ ինքը նույնպես հրաժարվում է սնունդ ընդունելուց: «Եթե խափանման միջոց ընտրվի 60-օրյա կալանքը, ապա նա կշարունակի հացադուլը»,-հայտարարել է փաստաբանը, ավելացնելով, որ Սաակաշվիլին իրեն լավ է զգում: