Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ողջամտորեն բառը մանտրա եք սարքել ու շահագործում եք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
lfgOadANzaI

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվեց «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծն՝ առաջին ընթերցմամբ, որով առաջարկվում են մի շարք բարեփոխումներ եւ դրանց համապատասխանելիությունը ՀՀ նոր Սահմանադրությանը: Նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանն իր ելույթում ընդգծեց, որ օրենքի անհրաժեշտությունն ուղղակի առերեւույթ է. «Ցանկացած անձ պետք է կարողանա վիճարկել իր ձերբակալման որոշումը դատական ակտով: Մինչ օրս դա չի եղել: Անձը պետք է կարողանա մինչեւ ձերբակալության ժամկետի լրանալը վիճարկել այդ որոշումը: Բացի այդ, անձը պետք է ունենա անհրաժեշտ բոլոր նյութերը, հակառակ դեպքում վիճարկումը ապրիորի կլինի: Իսկ երբ պարզվի, որ անձը ապօրինի է ձերբակալվել, ապա նա պետությունից փոխհատուցման իրավունք կունենա: Այս նախագիծը ոչ միայն սահմանադրական, այլեւ կոնվենցիոն պարտավորություն է»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչու Կառավարությունը մերժեց իրենց խմբակցության առաջակը՝ անձի հարցաքննությունը տեսաձայնագրել. «Նախագծում օգտագործել եք ողջամտորեն բառը: Էդ բառը ոնց որ մանտրա եք սարքել ու ոնց ուզում եք, շահագործում եք այն: Յուրաքանչյուր գործ կարելի է հարամել, եթե ձեւակերպումները հստակ չեն: Եկեք նախագծի տարբեր մեկնաբանությունները չթողնենք այս կամ այն դատավորի ճաշակին»: «Ես նույնպես կիսում եմ ձեր մտահոգությունը, որ տարընթերցման տեղիք չպետք է տալ: Ինչ վերաբերում է ձեր առաջարկին, ապա մենք այս նախագծում որեւէ նորամուծություն չենք անում, այլ ընդամենը համապատասխանեցնում ենք ՀՀ Սահմանադրությանը»,- արձագանքեց Արթուր Հովհաննիսյանը: