Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ շփման գծում դիտորդական առաքելության ընդլայնման շուրջ կողմերը պետք է համաձայնության գան. Զախարովա (տեսանյութ)

Քաղաքականություն
zaxarova

Ռուսաստանը միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ ակտիվորեն հանդես է գալիս ԼՂ շփման գծում լարվածության թուլացման օգտին և ջանքեր է գործադրում ՝ ուղղված հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «ԵԱՀԿ շրջանակում պատրաստվել էին մի քանի տեսակ փաստաթղթեր, որոնք կարգավորում էին հավելյալ դիտորների գործունեությունը: Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ համանախագահների կողմից կազմակերպված երկու երկրի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ներկայացվել էին թարմացված առաջարկներ: Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների կողմից պատրաստված փաստաթղթի առնչությամբ: Մնացել են մի շարք տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն մինչ գործի կդրվի ընդլայնման մեխանիզմը»,- ասաց Զախարովան: Նա ընդգծեց, որ միայն քաղաքական կամքի դրսևորման միջոցով կողմերը կարող են հանգել փոխզիջումային որոշումների, որոնք վերջ կտան իսկապես ձգձգված հակամարտությանը: