Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ներման մասին» օրենքը դատվածությունը չի հանում (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-7

ԱԺ-ում այսօր «Ներման մասին» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հարց ուղղելով Արդարադատության փոխնարար Սուրեն Քրմոյանին, նշեց, որ ըստ էության՝ ՀՀ նախագահից ներման իրավունքը վերցվում է եւ տրվում է վարչապետին. «Բացի այդ, մյուս հարցս վերաբերում է ներման հրամանագրի հրապարակայնությանը. պետք է հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր, ինչ հանգամանքներում են ներվում, քանի որ մենք բազմաթիվ դեպքերում թերթերից ենք իմանում, թե ով է ներվել: Ասում եք՝ չպետք է կաշկանդել ՀՀ նախագահին՝ ներման խնդրագրի հրապարակայնեցմամբ: Եթե Սահմանադրությամբ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը վերցել եք ՀՀ նախագահից, եթե նա ընդամենը խնդրագիրը ստորագրողն է, եթե նա ընտրվելու է 7 տարի ժամկետով ու վերընտրման իրավունք չունի, եթե նա անկուսակցական է, ապա ինչի՞ց պետք է կաշկանդված լինի»: Սուրեն Քրմոյանը նշեց, որ ՀՀ նախագահից լիազորություն չի վերցվում, քանի որ դրանք սահմանված են Սահմանադրությամբ. «Բացի այդ, պառլամենտական երկրում, որտեղ ղեկավարելու է վարչապետը, նա պետք է ունենա հավաքական կարծիք»: Ելք խմբակցության մեկ այլ պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցը վերաբերում էր ներման խնդրագրի մեկ այլ տարբերակի. «Եթե ելնում ենք մարդասիրական սկզբունքներից, ապա ոչ միայն պետք է ներում տալ, այլեւ թույլ տանք մարդուն, որպեսզի նա դիմի դատվածությունը հանելու մասին, որպեսզի կարողանա որոշակի պաշտոններ զբաղեցի հետագայում»: «Դատվածությունը հանելը մեր կողմից ընդունելի չէ. եթե դատվածությունը հանում ենք նախագահի հրամանագրով, ապա այս դեպքում ստացվում է՝ եթե տվյալ անձը կրկին հանցագործություն անի, ապա ինքը անհավասար դիրքերում կհայտնվի այն անձանց հետ, որոնք վաղաժամկետ են ազատվել պատժի կրումից: Կարծում ենք, որ ներման այս խնդրագրի մեջ դատվածությունը չի մտնում»,- արձագանքեց Սուրեն Քրմոյանը: Արտակ Զեյնալյանը հակադարձեց. «Պարոն Քրմոյան, մի հակադրեք Սահմանադրությունը բնական իրավունքներին՝ երբ առանց իմ կողմից ներման խնդրագիր ներկայացնելու, Սահմանադրությունն իր համապատասխան դրույթներով կարող է ինձ ներել»: