Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի Մյունսթեր քաղաքում մեքենան մխրճվել է բազմության մեջ, կան զոհեր, տասնյակ վիրավորներ

Քաղաքականություն
100744119_efa72337-13c3-4e94-91b8-f75652f31db9

Գերմանիայի արևմտյան Մյունսթեր քաղաքում այսօր ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կան զոհեր, շուրջ երեք տասնյակ վիրավոր: Ըստ ոստիկանության, վարորդը հրազենով ինքնասպան է եղել: Դեպքի վայրում այժմ ոստիկաններ են տեղաբաշխված, աշխատում են քննիչները և փորձագետները: Ոստիկանությունը մարդկանց կոչ է արել խուսափել դեպքի վայրին մոտենալուց կամ դուրս գալ այնտեղից: Spiegel հանդեսի փոխանցմամբ՝ Գերմանիայի իշխանությունները ենթադրում են, որ տեղի ունեցածը հարձակում է, թեև պաշտոնական հաստատում դեռևս չկա: Bild օրաթերթի փոխանցմամբ՝ զոհվել է երեք մարդ: