Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկում. «աղքատություն, արտագաղթ եւ արտաքին պարտք» (տեսանյութ)

Տնտեսություն
Untitlfffed

Սերժ Սարգսյանը Հայաստանին ոչինչ չտվեց,  Հայաստանը  միջազգային շրջանառությունից դուրս մնացած երկիր է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Այս քաղաքական տեղաշարժերի պարագայում այս խումբը՝ ես  իրենց իշխանություն չեմ անվանում, դա շատ կլինի, կփորձեն վերագնահատել եւ մտածել,  ինչ անել  երկիրը դեպի լավ ապագա տանելու համար:  Այս ճանապարհը, որով գնացել են,  տանում է քայքայման»: Բագրատ Ասատրյանը դրական երկու գործոն է առանձնացնում՝ արտահանման ծավալների աճը, տնտեսության դիվերսիֆիկացիան: Վերջին դրական տեղաշաժը Հայաստան-ԵՄ համաձայնության վավերացումն էր: «Իրականությունը դժգույն է, իսկ իշխանությունն իրեն սպառել է, պետք է հետ կանգնել, սա ճանապարհ չէ Հայաստանի համար»: Գլոբալ ճգնաժամն անցավ, բայց ներքին ճգնաժամը շարունակվում է: Կա վախ մարդկանց մոտ մինչեւ վերջ ճշմարտությունն ասելու, որովհետու առաջ են գալու պատասխանատուներ, ովքեր ձախողել են որոշ ոլորտներ, ասում է  «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը: «2016-ին  գործազրկության ցուցանիշը, ըստ պաշտոնական տվյալների՝  18.1 տոկոս է, իսկ 2017-ին՝ 0.3 տոկոսով նվազել է: 2017-ին բնակչության թվաքանակը նվազել է 1300-ով, դրան հավելեք նաեւ, որ  37 հազար մարդ արտագաղթել է եւ կտեսնեք, որ ոչ թե աշխատատեղեր են ստեղծվել, այլ կրճատվել են»: