Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբիոնով եւ եռագույնով ՊՆ-ի դիմաց․ Փոստանջյանը հանդես եկավ կոչով (տեսանյութ)

Քաղաքականություն
Regioյյn-Cabpture

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ ապրիլի 13-ին, ՊՆ շենքի դիմաց հանդես է եկել հայ զինվորականնությանն ուղղված կոչով, որտեղ նրանց կոչ է անում մասնակիցը դառնալ Հայկական զինված ուժերի արդիականացման գործընթացին և նոր ռազմական Դոկտրինի ընդունմանը՝ նոր, ազգային, ժողովրդավար քաղաքական համակարգում:    «Այսօր շատ է հնչում միտքը, որ եթե Սերժ Սարգսյանը չղեկավարի ՀՀ-ն, Արցախյան հակամարտության խնդրի շուրջ կունենանք ձախողումներ եւ բացի իրենից չկա այլ մարդ, որը կկարողանար զբաղվել խնդրի լուծմամբ: Մինչդեռ նա ձախողվել է»,-հայտարարեց նա: Զարուհի Փոստանջյանը զինվորականներին կոչ հղեց՝ ասելով. «ՀՀ-ում իշխանության յուրացման հետեւանքով զինված ուժերը քաղաքական հարցերում չեն պահպանել չեզոքություն եւ ապօրինի գործողություններ են իրականացրել 1996 եւ 2008թթ.-ին: Մեր բռնակալական ռազմական հայեցակարգը մերժել է սեփական արտադրության զենք ունենալու հնարավորությունը, Ադրբեջանից զենքերի առգրավումը, Նախիջեւանը, բանակը ժամանակակից սպառազինությամբ համալրելը»: ԵԾ կուսակցության ղեկավարի համոզմամբ՝ ապրիլյան ռազմական գործողությունները վկայում են քաղաքական դավաճանության մասին. «Այդ դեպքերը ցույց տվեցին մեր ռազմաքաղաքական ղեկավարության ապաշնորհությունը, ինչի պատճառով այսօր ազգը խուսափում է զինվորագրվելուց: Զինվորական դառնալը դարձել է ոչ հրապուրիչ: Պատճառը՝ զինվորականները պաշտպանված չեն, նրանք չեն ստանում արժանի վարձատրություն եւ նրանց արգելել են իրականացնել կանխարգելիչ եւ ազատագրական ռազմական գործողություններ»: Փոստանջյանն ընդգծեց՝ իրենք խոնարհվում են զինվորականների առաջ, բայց պահանջում են հետամուտ լինել, որպեսզի պաշտպանողական ռազմական դոկտրինի փոխարեն նորը մշակվի. «Արցախը եւ Հայաստանը պետք է միավորվեն ու դառնան մեկ ռազմաքաղաքական միավոր: Արցախապատկան հողերը պետք է դադարեցնել սակարկման եւ առեւտրի առարկա դարձնելը»: Զարուհի Փոստանջյանը նաեւ նշեց, որ Արցախի հարցում փոխզիջումների մասին դրական արտահայտվողների հանդեպ պետք է քրեական հետապնդում իրականացվի, իսկ զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական գործունեության մեջ, իսկ հարկ եղած դեպքում՝ կանգնեն ժողովրդի կողքին եւ մեկուսացնեն «աղբը»: