ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԸ ԺԱՄԱՆՈւՄ Է ԵՐԵՎԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը այսօր ժամանելու է Երեւան եւ հանգրվանելու է «Գոլդեն Պալաս» հյուրանոցում:
Հայտնի գրոսմայստերը մայիսի 4-6-ը Օպերայի եւ բալետի պետական թատրոնի շենքում արագ շախմատի մրցամարտ կանցկացնի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի հետ: Նախքան Երեւան ժամանելը Կրամնիկը Հունգարիայում նմանատիպ մրցամարտում 4.5:3.5 հաշվով հաղթել է Պետեր Լեկոյին:
Երեւանում շախմատիստները օրական կանցկացնեն 2-ական պարտիա, որոնցից յուրաքանչյուրի համար կտրվի 25 րոպե` գումարած 10-ական վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Մրցամարտի բացումը տեղի կունենա մայիսի 4-ին 17:00-ին, իսկ 18:00-ին Արոնյանը եւ Կրամնիկը կանցկացնեն առաջին պարտիան: Երկրորդ պարտիան կսկսվի 19:45-ին: Մայիսի 5-ին եւ 6-ին գրոսմայստերները կմրցեն նույն ժամանակացույցով:
Ի դեպ մրցամարտին ներկա կգտնվի նաեւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: