«Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումը՝ բնակիչների ստորագրությունների վերաբերյալ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազաբաշխման ցանցում նախատեսված պլանային աշխատանքներն իրականացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով, բաժանորդներին նախապես տեղեկացնելով դրանց անցկացման վերաբերյալ: Հիշեցնում ենք, որ որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 9:00-ից մինչև ապրիլի 27-ի ժամը 18:00-ն նախատեսված էր դադարեցնել Մալաթիա—Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի առանձնատների և թվով 25 հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը: Ներմիացման աշխատանքների մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հեռուստատեսությամբ և զանգվածային այլ լրատվամիջոցներով բաժանորդներին տեղեացրել էր դեռ ապրիլի 25-ին: Աշխատանքներն ավարտվել են նախանշվածից շուտ՝ ապրիլի 26-ին, ինչից հետո մեկնարկել են գազաթողարկման աշխատանքները: Հաշվի առնելով, որ աշխատանքներն ավարտվել են հայտարարված ժամկետից շուտ, բաժանորդների գազամատակարարման անվտանգ վերականգնման անհրաժեշտությունից ելնելով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համապատասխան աշխատողներն իրականացրել են բաժանորդների հրահանգավորում, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան փաստաթուղթ, որը ներկայացվել է բացառապես վերը նշված թաղամասի գազազրկված բաժանորդների ստորագրմանը: Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն