Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները մուտք են գործել Գյումրու քաղաքապետարանի շենք

Մարզեր
31732450_1526995384094818_711911zz4004873609216_n

Ցուցարարները մուտք են գործել Գյումրու քաղաքապետարանի շենք: Նրանք պահանջում են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւս միանա իրենց եւ աշխատակազմը գործադուլ հայտարարի: Ցուցարարները հորդորում են քաղաքապետին դուրս գալ ՀՀԿ-ի շարքերից: (Նշենք, որ ՀՀԿ-ն և ՔԴԿ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես էին եկել «Բալասանյան» դաշինքով: Իսկ նրանց թեկնածուն գործող քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյանն էր:) Եթե քաղաքապետը դա չանի, ապա պահանջում են նրա հրաժարականը: Ցուցարարները պանահջում են նաեւ, որ քաղաքապետը դուրս գա եւ իրենց հետ կես ժամ քայլի: Քաղաքապետի աշխատասենյակի մուտքի մոտ հերթապահում են ոստիկանները եւ թիկնապահները: Այս պահին Գյումրու փողոցները փակ են, փակ են նաեւ միջհամայնքային ճանապարհները: Դասադուլ է դպրոցներում, բուհերում: