Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօրվանից փորձում ենք վերացնել արատավոր պրակտիկան.Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
-r2d3ALrbNY

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կոչ արեց ժամկետայինզինծառայողների ծնողներին՝ չուղարկել նրանց այն իրերը, որոնցով զինվորին պարտավոր է ապահովել պետությունը՝ սկսած հիգիենայի պարագաներից, վերջացրած հագուստով։ «Պետությունը պարտավոր է ձեր զավակներին ապահովել ամեն ինչով։ Կոչ եմ անում այս պահից սկսած որևէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկել հիգիենիկ պարագաներ, հագուստ, կոշիկ, ատամի մածուկ և այն ամենը, ինչ պետությունը պարտավոր է տալ։ Եթե ձեր զավակներն ասեն՝ ապահովված չեն այդ ամենով՝ հագուստ, սափրվելու համար անհրաժեշտ պարագաներ, ներքնաշորեր, այդ դեպքում խնդրում եմ դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ ԶԼՄ-ների միջոցով բարձրաձայնել խնդիրների մասին՝ նշելով զորամասի համարը և հստակ խնդիրը։ Գլխավոր շտաբը պարտավորվել է ամեն ինչով ապահովել զինծառայողներին։ Եթե սննդի հետ կապված խնդիրներ լինեն, նույնպես, դիմեք, որ այդ հարցով զբաղվենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։