Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը պետք է քննարկումներ սկսի շատ արագ. Վահագն Խաչատրյան (տեսանյութ)

Տնտեսություն
vahagn

Որքանո՞վ է  իրական մտավախությունը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը  ծանր տնտեսություն է ժառանգություն հասել։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ ծայրահեղ վատ վիճակում չէ բյուջեն։ «Բյուջեն չի սպառվել, նույնիսկ բավականին լավ վիճակում է գտնվում։ Կոնկրետ այսօր այդպիսի խնդիր չկա, թե սպառվել է բյուջեն»,- ասում է նա։  Թավշյա  հեղափոխությունից հետո  էլ   չեն դադարել  բողոքի ակցիաները։ Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի՝ տարբեր  պահանջներով  քաղաքացիների ակցիաները  տրամաբանական են և իշխանությունը պետք է արագ լուծումներ գտնի։ «Այսօր ես գտնում եմ,  որ ամենադժվարը և ծանրը պետական ինստիտուտների անխափան աշխատանքի ապահովումն է, ինչքանով կարող է անխափան ապահովել համակարգի աշխատանքը՝ անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ ժառանգություն են ստացել, ի՞նչ ֆինանսական հնարավորթւոյուն ունի, ինքը պարտավոր է դա անել»,-նշում է տնտեսագետը։ Ըստ տնտեսագետի՝ իշխանությունները նաև պետք է լուծեն հասարակությանը հուզող արագաչափերի խնդիրը, պարտադիր կուտակային համակարգի խնդիրը։  Օրեր առաջ վարչապետը մասնավորապես հայտարարել էր, որ  իրավական հիմքերի  առկայության դեպքում չի բացառվում տեսախցիկների եւ արագաչափերի ժամանակվորապես կիրառումը։ Ավելին՝ տեսանյութով։