Սոխն ու կարտոֆիլը էժան կլինեն (տեսանյութ)
Այս տարի աշնանը կարտոֆիլն ու սոխը հնարավոր կլինի գնել բավականին ցածր գներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը։ «Ներկրվող սոխի քանակը փորձել ենք կրճատել։ Մոտ 150 հեկտարով սոխի ցանքատարածություններն ենք մեծացրել, խոսքը գնում է 1500 տոննա սոխի արտադրության մասին, որը մեր ընդհանուր սպառման 15 տոկոսն է»։ Դրական արդյունքներ չկան, սակայն, լոլիկի շուկայում։ «3-4 օր առաջ 13 ավտոմեքենա Ռուսաստանի Դաշնությունը հետ տվեց, հայտնաբերվել էր մորմազգու ցեց, որի մասին արդեն 5 տարի է՝ ասում ենք։ Նախարարությունն այդ գումարներն ունի, բայց ծախսում է ֆերոմոնային թակարդների վրա,, իսկ դա մոնիթորինգի համար է։ Եվ ասում է՝ պայքարում եմ, այսինքն՝ այդ թակարդով 5 ցեց է բռնում և ասում, որ այստեղ ցեց կա։ Դրա մասին բոլորս գիտենք, բա պայքարեք դրա դեմ»։ Ըստ Հրաչ բերբերյանի՝ խնդիրները լուծելու համար Գյուղատնտեսության նախարարության ողջ կազմը պետք է վերանայվի, ապաքաղաքականացվի, և նախարարությունը պետք է աշխատի գյուղացու համար։