Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյան. «Ցանկացած սայթաքում կարող է փլուզել հասարակության վստահությունը». Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
arthur-davtyan-e1530431599751

Այսօր գլխավոր դատախազության ՀՀ դատախազության աշխատողի օրվան եւ Դատախազության համակարգի 100-ամյակին նվիրված դատախազության կոլեգիայի ընդլայնված հանդիսավոր նիստն էր: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախկին գլխավոր դատախազներ Գեւորգ Կոստանյանը, Աղվան Հովսեփյանը, Վահրամ Շահինյանը, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, օմբուդսմեն Արման Թաթոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Գագիկ Հարությունյանը, մի շարք միջազգային, միջպետական կազմակերպությունների եւ երկրների պատվիրակության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Դատախազության աշխատողի օրն այս տարի համընկնում է ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյա տարեդարձի հետ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ելույթում հիշեց այն 11 դատախազներին, որոնք անձնվիրաբար մասնակցել են Արցախյան ազատամարտին, այն վետերաններին, որոնց անունը ոսկե տառերով են գրվել ՀՀ դատախազության պատմության էջերում. «Մենք խոնարհվում ենք նրանց առաջ՝ իրենց գործին անմոռաց նվիրվածության, սկզբունքայնության, հայրենասիրության եւ արված զոհողությունների համար»: Դավթյանը խոսեց դատախազի օրինակելի կերպարի մասին, խոսեց վետերանների մասին, նրանց առողջություն մաղթեց՝ ասելով, որ մշտապես ունեն նրանցից սովորելու կարիքը: Դավթյանն ասաց, որ մարդիկ դատախազության առջեւ պահանջների բարձր չափանիշներ են դրել. «Չափազանց կարեւոր է հասարակության վստահությունն ունենալը եւ այդ զգայուն ռեսուրսի պահպանմանը զգուշությամբ ու բերախղճությամբ վերաբերվելը: Այն պահանջում է արհեստավարժության, օրինականության թելադրանքների ծառա լինելու խորը գիտակցում եւ մեծ ջանքեր, քանի որ ցանկացած սայթաքում կարող է փլուզել տարիներով հաճախ դժվարությամբ ձեռք բերված ու վաստակած այդ վստահությունը: Ես համոզված եմ, որ հաջորդ 100-ամյակը շեմելիս մենք կավելացնենք մեր եռանդն ու նպատակաուղղվածությունը՝ այս առաքելության մեջ: Գիտակցելով մեր ընտրած մասնագիտության հասարակական նշանակությունը՝ հասկանում ենք, որ պետք է առաջ շարժվենք՝ համարձակորեն մերժելով նաեւ նախկին գործելաոճի՝ հանրության համար ոչ ընկալելի դրսեւորումները՝ միաժամանակ հիմնվելով ժառանգություն ստացած լավագույն ավանդույթների վրա եւ լինելով բավականաչափ ճկուն՝ տեղեկատվական դարաշրջանում իրավագիտակցության բարձրացման աննախադեպ ընթացք ապրող մեր հանրության մեծացող պահանջների հանդեպ: Հայաստանի հասարակությունն այսօր հստակ արտահայտում է լրջագույն արդիական եւ գործունակ բարեփոխումների ենթարկվող, մարդակենտրոն արժեհամակարգով առաջնորդվող իրավապահ համակարգ ունենալու սպասելիքները: Մենք հպարտանում ենք այն դատախազներով, որոնք ընկալում են այս ազդակները»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով