A
A
Ուղիղ. Ընտրախախտումների դեմ օրենսդրական փաթեթի հանրային քննարկում (տեսանյութ)
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրային քննարկում է կազմակերպել Քրեական դատավարության և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Նախագծով նախատեսված փոփոխություններն ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը: Կստեղծվի ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ քննության և մեղավորների պատասխանատվության կանչելու հնարավորություն: Այդ նպատակներին հնարավոր կլինի հասնել առավել սեղմ ժամկետում ու հանրային ռեսուրսների նվազագույն ծախսով: