Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉՎԵՐԹՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ ԵՆ

Մարզեր

Վաղվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթները կդադարեցվեն: Սեյրան Չուխաջյանի փոխանցմամբ` օդանավակայանում լայնածավալ շինարարություն կիրականացվի: «Զվարթնոց» օդակայանի կառավարիչ Էդուարդո Էռնեկյանը ֆինանսական ներդրումներ է կատարել «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղու կապիտալ վերանորոգման, լուսաազդանշանային նոր համակարգի տեղադրման,ավիացիոն անվտանգության տեխնիկասարքավորումների ձեռքբերման համար: Ըստ նախատեսվածի, շինարարական աշխատանքները կավարտվեն աշնանը՝ մինչեւ հոկտեմբերի 20-ը: Ըստ այդմ էլ ընդամենը մի քանի ամսից Շիրակ օդանավակայանը կդառնա առաջին կարգի: Հիշեցնենք, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի կառավարությանն էր դիմել Գյումրիի օդանավակայանի կառավարումը ստանձնելու առաջարկով: Եթե այն ընդունվի, ապա ներառվելու է այն ժամկետի մեջ, որը տրվել է «Զվարթնոցի» կառավարման համար :

Գյումրի, «Ցայգ» հ/ը