Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆելիքս Ցոլակյանը համաձայնել է ստանձնել ԱԻՆ ղեկավարի պաշտոնը

Քաղաքականություն
feliqs

Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը կստանձնի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:  Լրագրողների հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանը հաստատել է լուրը։ «Այո, նման առաջարկ եմ ստացել: Այն ընդունել եմ», - ասել է Ցոլակյանն ու ավելացրել՝ առաջարկը ստացել է հենց այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:             Ֆելիքս Ցոլակյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Այս տարվա հունիսին Ցոլակյանը հայտարարել էր ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու հայտ ներկայացնելու մասին: