Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չափներդ ճանաչեք. Մարգարիտ Եսայանը՝ «որոշ կուսակցությունների» (տեսանյութ)

Քաղաքականություն
margo

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը, ելույթ ունենալով ԱԺ այսօրվա արտահերթ նիստում, նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը նախկին իշխանությունների հսկայական ջանքերի արդյունք է։ Նա նշեց, որ մեծ ազդեցություն է ունեցել նաև Շառլ Ազնավուրը։ «Կեղծ տեղեկություն տարածվեց մեր անունից։ Որոշ կուսակցությունների և լրատվաիջոցների պետք է խնդրեմ չափը չանցնել։ Կեղծիքը, ապատեղեկատվությունը նույնպես պետք է չափ ու սահման ունենան ՀՀԿ-ն կանգնած է համաժողովի կազմակերպման ակունքներում»,- նշեց Եսայանը։ Եսայանը կարծիք հայտնեց, որ գագաթնաժողովի օրերին կարևորագույն միջոցառումը տնտեսական ֆրանկոֆոնիան է։  Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ-ում գործում է երիտասարդ ֆրանկոֆոնների պառլամենտ։ Ի մի բերելով՝ նա հայտարարեց, որ նոր կառավարությանը պատրաստի մատուցվել է գագաթնաժողովը. «Խնդրում ենք շարունակեք այնպիսի որակով, ինչպես մենք ձեզ հանձնել ենք»։