Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հանգուցյալ է. Մերուժան (տեսանյութ)

Քաղաքականություն
meruv

Խորհրդային միության առաջին քաղբանտարկյալներից Մերուժան Հովհաննիսյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունները օրվա հրամայական է համարում. «Ժողովուրդն իր բացահայտ օրգանական ատելությունն է ցույց տալիս դեպի այդ մարմինը, ավելին ասեմ՝ խորհրդարանը ինքն է ժողովրդին իրենից հեռացրել, որը նախկինում դույզն ինչ հարգանք ուներ իր նկատմամբ»: Նա  համոզված է՝   հասարակությոևւնը  մերժում է այս խորհրդարանը. «Հասարակությունն ունի մի հետաքրքրիր հատկություն, ընդունված մարդը հավերժ հարգելի է, ատելին վերջնականապես պետք է վախճանվի»: Մերուժան Հովհաննիսյանը նաեւ մի  հարցում է համոզված՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական   ծառայության   պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումն կատարվել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կազմակերպամբ և ռուսական հետախուզության միջոցով . «Հավատացած եղեք այս նախկին նախագահներն էին, որ ուզում էին նսեմացնել իշխանություններին» Նախկին քաղբանտարկյալը անդադառնում է օրերս  ընդունված՝  ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանը, որը դժվարեցվում է խորհրդարանի լուծարումը. «Բոլոր այն խաղերը որը տալիս է խորհրդարանական մեծամասնությունը մեղմ ասած ամոթալի է»: Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալը Մերուժան Հովհաննիսյանը անհնար է համարում. «Այդ արտահայտություններն ավելի շատ կոմիկական հնչեղություն ունեն, քան լրջություն, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հանգուցյալ է, իսկ քաղաքական հանգուցյալները երբեք իշխանության չեն վերադառնում»: Ըստ Մերուժան Հովհաննիսյանի դեռևս կալանքի մեջ գտնվող՝  «Ցեղակրոն» կուսակցության նախագահ  Շանթ Հարությունյանի քրեական գործը պետք է վերաբացվի և նա արդարացվի. «Գուցե դատարաններն այն վախն ունեն, որ նրա ազատ արձակվլեւց հետո Շանթն իրավունք ստանա դիմել համապատասխան մարմիններին կոմպենսացիայի կամ պատասխանատվության հրավիրել այն մարմիններին ովքեր իր նկատմամբ արհեստական մեղադրանքներ են ստեղծել»: Նրա խոսքով Շանթի Հարությունյանի գործի վերաբացումը մեծապես պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքից: