Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ

Քաղաքականություն
qnnchakan

ՀՀ ՔԿ  Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: 2018թ. նոյեմբերի 1-ին ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վարորդն իր «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վ. Գալստյանին՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ: Դեպքի առթիվ 01.11.2018թ. ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվել են  ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական և համալիր դատահետքաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին