Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարո Փայլանի սուր հարցադրումը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին

Քաղաքականություն
garo

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խորհրդարանում պատասխանել է թուրքական ընդդիմադիր պատգամավորների մի շարք հարցերին։ Հարցերը հիմնականում վերաբերել են, ռուսական S-400 ՀՕՊ համակարգերին և ամերիկյան «F-35» կործանիչներին որոնք Թուրքիան պատրաստվում է գնել համապատասխանաբար Ռուսաստանից ու Թուրքիայից։ Թուրքիայի պաշտպանության նախարարին հարց տվողների շարքում է եղել նաև քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը։ Վերջինս մի քանի սուր հարց է ուղղել Աքարին, որի պատճառով խորհրդարանում մթնոլորը լարվել է։ Ստորև ներկայացվում է Փայլանի և Աքարի երկխոսությունը, որին նաև միջամտել են Թուրքիայի ընդդիմադիր և իշխող կուսակցությունների այլ պատգամավորներ։ Գարո Փայլան-Արդյո՞ք Ռուսաստանը S-400-ների տեխնոլոգիաներով կիսվելու է Թուրքիայի հետ։ Հուլուսի Աքար-Այո, դա լինելու է, այդ ամենի մասին խոսվում է։ Փայլան-S-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրում նման բան չի նշվել։ Աքար- Ոչ, դուք սխալ գիտեք։ Փայլան- Միթե՞ նման կետ կա։ Աքար-Իհարկե կա Փայլան-Ի՞նչ կասեք F-35  կործանիչների մատակարարումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի կոնգրեսի որոշման մասին։ ԱՄՆ-ի կոնգրեսը որոշում ընդունեց ըստ որի, եթե Թուրքիան չհրաժարվի S-400-ներից, ապա Վաշինգտոնը Անկարային չի մատակարարի F-35-ները։ Աքար-Նման որոշում չկա, աշխատանքները շարունակվում են։ F-35-ների նախագիծը շարունակվում է։ Աքարի պատասխանից հետո երկխոսությանը միջամտել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Սուրեյա Սադի Բիլգիչը և ասել է. «Հարգելի՛ Փայլան, հանգիստ եղիր, մի՛ մտահոգվիր»։ Դրանից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է. «Եվ հետո ինչպես էլ որ լինի, միևնույնն է դու բանակ չես գնալու»։ «Ես գալիք սերունդների համար եմ ասում»,- ի պատասխան ասել է Փայլանը: ermenihaber.am