Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. Գազի սակագնի նվազեցման մասին այժմ չեմ կարող խոսել. Հրանտ Թադեւոսյան (տեսանյութ)

Տնտեսություն
Hrant-Tadevosyan

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը գազի սակագնի նվազեցման մասին եզրակացություններ անել չի ցանկանում, քանի որ բանակցությունները շարունակվում են: Բոլոր հարցերի մասին հնարավոր կլինի խոսել միայն բանակցությունների ավարտից հետո: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հրանտ Թադեւոսյանն ասաց. «Հնարավո՞ր է, հնարավո՞ր չէ` կասի հանձնաժողովը: Ես ցույց տվեցի, որ ընկերությունում կան խնդիրներ`թե տեխնիկական, թե ֆինանսական, որոնք լուծելու կարիք կա»: Նա վստահ է, որ սպառվող համաձայնագրերում բոլոր կետերը հօգուտ ՀՀ-ի էին: Լրագրողները հետաքրքրվեցին`հնարավոր չէ՞ աշխատավարձերի նվազեցման հաշվին սակագնի նվազեցման գնալ, Հրանտ Թադեւոսյանը պատասխանեց, որ միջին ամսական կտրվածքով ընկերության աշխատակիցները 227 հազար դրամ են ստանում:  Ավելին՝ այստեղ