Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՊԵՏ

Մարզեր

Թիվ 24 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները. Ընտրելու իրավունք ունեցող 4088 գեղհովիտցիներից համայնքապետի ընտրություններին մասնակցել է շուրջ 69 %-ը` 2811 ընտրող: Գործող գյուղապետ Թաթուլ Գրիգորյանի օգտին քվեարկել է 1014 ընտրող, Վարդան Պողոսյանին վստահության քվե են տվել 1326 գեղհովիտցիներ, իսկ ՈՒրարտու Սաֆարյանին կողմ են քվեարկել 409-ը: Ըստ այդմ, Գեղհովիտի գյուղապետ է ընտրվել Վարդան Պողոսյանը:

Վրույր Մալխասյան

\ «Զանգակ» ՀԸ \