ՀՀ գլխավոր դատախազի շնորհավորանքն արցախցի գործընկերներին
Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Արցախի Հանրապետության դատախազության տոնը մարդու և ազգի ազատության, արժանապատվության, իրավունքների վերականգնման և արդար հաղթանակի խոսուն վկայությունն է: Այսուհետ ևս շարունակելով պահպանել ձևավորված համագործակցության բարենպաստ ավանդույթները՝ երկուստեք շարունակելու ենք համատեղ ուժերով դիմակայել բոլոր մարտահրավերներին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ Մենք միահամուռ ուժերով պատրաստ ենք նվիրվել մեր ժողովրդի անվտանգությունը խաթարող հանցագործությունների բացահայտման գործին։ Կրկին շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դատախազության տոնը, Ձեզ և դատախազության յուրաքանչյուր աշխատակցի ցանկանում եմ բարօրություն և բարեկեցություն՝ շարունակելու Ձեր ազնիվ մարտական ծառայությունը հանուն Արցախի Հանրապետության: