Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամսական 65 հազար դրամ վճարելով մարդիկ պետք է բնակարան ունենան. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Dodi-gago

«Ես այսօր ուզում եմ մեր քաղաքացիների դեմքին փայլ լինի, ժպիտ լինի, Հայաստանից գնացածները վերադառնան»,- Մարտունիում նախընտրական հավաքի ժամանակ  ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ առաջնորդի համոզմամբ մարդկանց զգալի մասը, ինչպես նաև  երկրից հեռացածների՝ բնակարանի խնդիր ունեն։ Նրա խոսքով պետությունը պիտի տարածքներ հատկացնի բնակարանաշինության համար. «Կամ էլ պիտի բնակարաններով ապահովի, որ մարդիկ ամսական 65 հազար դրամ վճարելով բնակարան ունենան»։ Անդրադառնալով գյուղացու հոգսերին, մասնավորապես բերրքուբարիքի իրացմանը, Գագիկ Ծառուկյանը նշում է, որ հողագործությամբ զբաղվող գյուղացիները առաջին հերթին պետք է լուծեն այդ խնդիրը. «Աշնանը մարդկանց ձեռքը պետք է փող լինի»։