Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը ցավակցել է Մակրոնին

Պաշտոնական
Pashinyan-Macron

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Խորը վշտով տեղեկացա Ստրասբուրգի Սուրբ  ծննդյան շուկայի հրաձգության՝ ահաբեկչական ակտի մասին, որը հարվածեց Ֆրանսիային` պատճառելով զոհեր և վիրավորներ: Խորին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և համբերություն: Այս դժվար պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած է բարեկամ Ֆրանսիայի կողքին»: