Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիտավորությամբ առողջությանը վնաս է հասցրել

Պաշտոնական
qnnchakan

ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ:   Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 21:55-ին,  «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վիրավորում` ճարպոնի արտանկումով, ներքին և ստամոքսային արյունահոսություն» մարմնական վնասվածքներով, «Սևան ԲԿ» ՓԲԸ  է տեղափոխվել Սևան քաղաքի՝ 1998 թվականին ծնված բնակիչը:    Դեպքի առթիվ 01.01.2019թ-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:     Իրականացված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, դրդապատճառը, տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ:     Նախնական քննությամբ ՝փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել նույն մարզի՝ 2000 թվականին ծնված բնակչի կողմից՝ Սևան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:    01.01.2019թ-ին՝ ժամը 23:10-ին , Գեղարքունիք մարզի 18 ամյա  բնակիչը բերման է ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:     2019 թվականի հունվարի 3-ին՝ 18 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց  է ընտրվել կալանավորումը:    Նշանակվել են փորձաքննություններ:    Նախաքննությունը շարունակվում է:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին