Հայ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում արժանացել են 14 մեդալի
Հունվարի 9-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան 15-րդ միջազգային օլիմպիադան, որին հայաստանյան թիմերը մասնակցում են 2005 թվականից: Օլիմպիադային մասնակցել է 18 երկրի 83 թիմ /ընդհանուր առմամբ՝ 530 մասնակից/: ՀՀ թիմը, որում ընդգրկված էին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 15 և Քվանտ վարժարանի 7 սաներ, օլիմպիադայում արժանացել է 14 մեդալի: «Մաթեմատիկա» առարկա Ոսկե մեդալ-Մաղաքյան Գագիկ /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/ Արծաթե մեդալ-Փանոսյան Լյովա, Չթչյան Տիգրան /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/ Բրոնզե մեդալ-Բաղդասարյան Նորայր, Դիլանյան Վաչագան, Մուրադյան Նատալի /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, Հովսեփյան Մկրտիչ /Քվանտ վարժարան/ «Ֆիզիկա» առարկա Արծաթե մեդալ- Գրիգորյան Քրիստինե, Զոհրաբյան Դավիթ, Հունանյան Եվա /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/ Բրոնզե մեդալ- Աղաբաբյան Սպարտակ /Քվանտ վարժարան/ «Ինֆորմատիկա» առարկա Արծաթե մեդալ-Աբելյան Ալեքսանդր, Անդրեասյան Սամվել /Քվանտ վարժարան/ Բրոնզե մեդալ-Կոստանյան Էմիլ /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/ ՀՀ թիմերը ղեկավարել են ինֆորմատիկայի և ֆիզիկայի խմբակների ղեկավարներ Արմեն Անդրեասյանը, Հրանտ Թոփչյանը և Գրիգոր Աղաբաբյանը։