Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անշարժ գույքի շուկա. վերջին տվյալները

Տնտեսություն
shenq

2018 թվականի չորրորդ եռամսյակում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 46 449 գործարք, ինչը նույն տարվա երրորդ եռամսյակի համեմատ 16.1%-ով ավելին է: Երևանում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.1%-ով, իսկ 2017 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 10.9%-ով : Մարզերի քաղաքներում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 0.6%-ով: 2018 թվականի ընթացքում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 162 459 գործարք, ինչը 2017 թվականի համեմատ 13.3 %-ով ավելին է: Երևան քաղաքում 2018 թվականին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2017 թվականի համեմատ աճել են 7.2%-ով : Ի դեպ, Երևանում 2018 թվականի դեկտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի նոյեմբերի համեմատ աճել են 0.7%-ով, իսկ 2017 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 10.6%-ով: Առավել մանրամասն և ամփոփ տվյալները հունվարի 29-ին կտեղադրվեն Կադաստրի կոմիտեի կայքէջում։   ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին