Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փորձ է արվում  հանրությանը շփոթության մեջ գցել եւ ասել, որ հարկային բեռը շահութահարկի մասով նվազում է» (տեսանյութ)

Տնտեսություն
Untitled-22

Մինչեւ 2018 թվականը շահութահարկի գծով բեռը եղել է 20 տոկոս, այժմ, երբ շահաբաժինները հայտարարվեն եւ դառնան բաշխման ենթակա, այս դեպքում կունենանք 20 տոկոս շահութահարկի գծով բեռ  եւ 5 տոկոս շահաբաժնի հարկ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: «Փորձ է արվում  հանրությանը շփոթության մեջ գցել եւ ասել, որ հարկային բեռը շահութահարկի մասով նվազում է դառնալով 18 տոկոս, այն ինչ ընդհանուր դառնում է 23 տոկոս »: Նշենք, որ նախորդ տարվա վերջին Ֆինանսների նախարարությունը հանրությանը ներկայացեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու  նախագիծը։ Առաջարկվող փոփոխություններով, որոնք դեռևս պետք է քննարկվեն Ազգային ժողովում, նախատեսվում է եկամտային հարկի համահարթեցում, մի քանի ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացում, շահութահարկի նվազեցում, խաղային ոլորտի հարկերի բարձրացում և այլն։ Նաիրի Սարգսյանը դեմ է այսպիսի փոփոխությունների, ըստ նրա, պետք է շահութահարկի շատ ավելի բարենպաստ պայմաններ առաջարկել եւ կիրառել ցածր հարկադրույքներ: «Քանի որ Հայաստանի բնակչության մեծ մասի տնտեսությունը Երեւանում է կենտրոնացված, ապա կարելի է շահութահարկի դրույքաչափը նույնը թողնել Երեւանի եւ հարակից շրջանների համար, իսկ մարզերում այդ բեռը թեթեւացնել, հասցնելով՝ 5-10 տոկոսի: Այս դեպքում կունենանք տարածքային համաչափ զարգացում»: