Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքեր հետ կստանան խորհրդային ավանդները. փոխհատուցման ծրագիր

Պաշտոնական
socap

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր

 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և Կառավարության 23.04.2014թ.-ի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն՝

1) մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

3) ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-ն որոշման  N 1 հավելվածի ցանկում ընդգրկված  համայնքներում`  բնակչության  պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ  հաշվառված  անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել էմահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններինմասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելուժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտկորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

Իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակովբացառություններ կամ որևէ այլ արտոնություններ սահմանող դրույթներնախատեսված չեն:

«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4- րդ  մասով  սահմանվել է  ավանդի  դիմաց  փոխհատուցման չափի որոշման սանդղակը, որըներկայացվում է ստորև.

Ավանդի գումարի չափը (խորհրդային ռուբլով) Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀդրամով)
1000-ից ոչ ավելի Ավանդի գումարը x 84
1001-ից մինչև 3000 (ներառյալ) 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4)
3001-ից մինչև 5000 (ներառյալ) 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)
5001-ից մինչև 10000 (ներառյալ)  176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին  գերազանցող գումարը x 8)
10000-ից ավելի 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)

 Հետևաբար, փոխհատուցման իրավունք ունեցող և հաշվառված յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն հաշվել իրեն հասանելիք փոխհատուցման գումարի չափը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին