Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ ձեռքբերումները դիտարկվել են ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Պաշտոնական
pek

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեի առաքելությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ ձեռքբերումները՝  շեշտադրելով ՀՀ–ում հարկ վճարողների համար կանխատեսելի և համահավասար հարկային համակարգի ներդրման ու բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման կարևորությունը: ՊԵԿ նախագահի տեղակալը անդրադարձել է նաև հանրության համար մատչելի էլեկտրոնային ծառայությունների մատուցման և վերլուծական գործիքների ու կարողությունների հիման վրա որոշումների կայացման համակարգի ներդրմանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՊԵԿ-ի առաջիկա նախաձեռնությունները:   ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին