Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈւՆՔ

Սպորտ

Բաքվում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել նաեւ 74 կգ, 84կգ եւ 96 կգ քաշայինները: Հիանալի են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչները:

74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը տեխնիկական հաղթանակ տարավ Գերմանիան ներկայացնող Ալեհ Միխալովիչի նկատմամբ եւ 1/8-րդ եզրափակիչում կմրցի Ֆինլանդիան ներկայացնող Արսի հետ:

84կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դենիս Ֆորովը առաջին փուլում առանց ավելորդ ջանքերի պարտության մատնեց Լեհաստանի ներկայացուցիչ Վոյցեխ Կուկլային եւ դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ մրցելու է կանադացի Ռիոքսի հետ:

96 կգ քաշային Արման Գեղամյանը եւս հիանալի է մեկնարկել եւ ի տարբերություն նախորդ 2 ըմբիշների` արդեն հաղթահարել է նաեւ 1/8-րդ եզրափակիչի արգելքը եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: