Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում կնշվի Թատրոնի միջազգային օրը

Պաշտոնական
vanadzor

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է։ Օրը հավուր պատշաճի նշելու համար Վանաձորում հանձնախումբ է ստեղծվել։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանձնախումբ ստեղծելու և նախապատրաստական գործընթացի մեկնարկին նվիրված խորհրդակցություն՝ արվեստի գործիչների մասնակցությամբ: Նշվեց, որ ամեն տարի այդ օրը Հայաստանի թատերական գործիչների միության կողմից Երևանում հանդիսավորությամբ անց է կացվում «Արտավազդ» մրցանակաբաշության անվանակարգերում հաղթող ճանաչված արվեստագետներին մրցանակներ հանձնելու արարողությունը, իսկ մարզերում առանձնահատուկ միջոցառումներ երբևէ չեն կազմակերպվել: Մարտի 27-ին՝ թատերարվեստի գործիչների, աշխատողների օրը առանձին ծրագրով տոնակատարությամբ նշելու որոշումկայացվեց, որպեսզի թատերասերներին ևս մեկ հնարավորություն ընձեռվի թատերարվեստի շուրջ համախմբվելու համար: Հանձնախմբի անդամների կողմից եղան բազմաթիվ առաջարկություններ: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ հավանության արժանացած առաջարկությունների հիմքով տոնակատարության ծրագրի և սցենարի ստեղծման համար: Առաջիկայում հանձնաժողովի խորհրդակցություններ կհրավիրվեն ըստ անհրաժեշտության՝ նախապատրաստության գործընթացով թելադրված հարցերի քննարկման համար: