Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ-ների մասին իրազեկման նոր կարգը

Պաշտոնական
chtp

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ 2019 թվականի փետրվարի 18 –ից գործում է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ հաղորդագրությունների (SMS) և էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու համակարգի նոր տարբերակը։ Կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ՃՈ ծանուցում SMS-ով» բաժինը, որտեղ անհրաժեշտ է ընտրել համակարգում առկա բաժանորդագրման տարբերակներից որևէ մեկը, այնուհետև` ծանուցման եղանակը։ Այս պահին հասանելի է բաժանորդագրման 4 տարբերակ ՝ 1․Բաժանորդագրում ՏՄ հաշվառման վկայագրով 2․Բաժանորդագրում ID քարտով 3․Բաժանորդագրում ՀԾՀ –ով 4․Բաժանորդագրում տելեգրամ հավելվածով Համակարգի հին տարբերակից նոր տարբերակին անցման հետ կապված, մինչև 2018 թվականի փետրվարի 18-ը բաժանորդագրված օգտվողներին անհրաժեշտ է վերաբաժանորդագրվել նոր համակարգում։ Բաժանորդագրությունն անվճար է։ Ճանապարհային ոստիկանություն