Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Պաշտոնական
champa

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է  կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար): Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։   Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:  Շինարարական աշխատանքներ են ընթանում Մարտի 8-ին Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի 54-րդ կմ-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 13:00-ից 19:00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու:  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝  Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 8-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է: mes.am