«Ջազզվե» ընկերության հայտարարությունը. դադարեցնել բողոքի ակցիաները (տեսանյութ)
«Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը Օպերայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Ջազզվե» ընկերության հայտարարությունը Սիրելի երևանցիներ, այն ինչ այս օրերին տեղի է ունենում Օպերայի տարածքում ցավալի իրողություն է, որը շտկելու ու իրադարձություններն իրենց ճիշտ հուն վերադարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է։ Իրենց աշխատանքային առօրյա օրակարգը ոչ իրենց կամքով ցուցարարի ճակատագրի հետ փոխած մարդիկ այսօր քաշքշվեցին, գետնին տապալվեցին, ոմանք նաև վիրավորվեցին։ Ցավոք տուժողներ եղան նաև ոստիկանական ուժերից, ու ինքնին այս փաստը գոնե մեզ հուշում է, որ պետք է կանգ առնել անհապաղ։ Ոչ մի բիզնես շահ ու ոչ մի քաղաքականություն մարդկային կյանք չարժե ու մենք դա հստակ գիտակցում ենք։