A
A
Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին (տեսանյութ)
Հանրապետության նախագահ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Նախագահ Սարգսյանը կարևորել է կազմակերպության ակտիվ դերակատարումը Միացյալ Նահանգների հայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում: Վան Կրիկորյանն իր հերթին նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է գործուն մասնակցություն բերել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին՝ ակտիվորեն աշխատելով ԱՄՆ կառավարական կառույցների և ինստիտուտների հետ: