A
A
Նախագահը Ռ.Շուգարյանին և Լ.Խաչատրյանին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել. Ռուբեն Ռոբերտի ՇՈՒԳԱՐՅԱՆԻՆ արտաքին գործերի նախարարի խորհրդական Լևոն Հասրաթի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ արտաքին գործերի նախարարի խորհրդական։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
Հիշեցնենք, որ մի շարք դիվանագետներ 2008-ին հայտարարություն էին տարածել, որին հետեւեցին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, որոնցով Արմեն Բայբուրդյանը, Ռուբեն Շուգարյանը եւ Լեւոն Խաչատրյանը ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից եւ զրկվել դիվանագիտական աստիճաններից: